Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մեկնարկել է Եվրոպայի երիտասարդականը

Մեկնարկել է Եվրոպայի  երիտասարդականը
20.04.2018 | 01:38

Իտալիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է տասը մարզիկով: Նրանք են` Սեյրան Եղիկյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ), Ռաֆայել Հակոբյանը (56 կգ), Արմեն Ալոյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Վախթանգ Հարությունյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), գերծանր քաշային Սարգիս Պողոսյանն ու հավաքականի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը (51 կգ):


Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել Բենիկ Նիկողոսյանը (բացահայտ առավելությամբ հաղթել է Սլովակիայի ներկայացուցչին), Վախթանգ Հարությունյանը (պարտության է մատնել բոսնիացի մարզիկին) և Ռաֆայել Հովհաննիսյանը, որն արդեն իսկ մեկով պակասացրել է թուրքերի մասնակցությունն առաջնությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ